Հայաստանի անապահով ընտանիքները (որոնք նպաստ են ստանում) շարունակում են գազի օտգարոգրծման համար սուբսիդիա ստանալ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ մինչեւ այս տարվա մարտի 31-ը սուբսիդիաները տարածվում էին ամսական 300 խմ գազի վրա, իսկ ապրիլի 1-ից հուլիսի 6-ը՝ 75 խմ-ի վրա: Արտոնյալ եւ սովորական սակագների տարբերությունը կազմում է 32 դրամ: Հուլիսի 7-ից, երբ գազի սակագինը դարձավ 156 դրամ, նոր սուբսիդավորման մասին ոչինչ չհաղորդվեց: Այդուհանդերձ, ըստ նախարարի, դրանք գործելու են: