«Ռոսնեֆտը» նախնական համաձայնություն է տվել հայկական քիմիական «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ ծրագրի իրականացման համար: Այդ մասին դեկտեմբերի 4-ին խորհրդարանում լրագրողներին հայտնել է Հայաստանի էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքով՝ նախագծով են հետաքրքրվում իտալական երկու հայտնի ընկերություններ՝ Pirelli-ին եւ Stirol-ը:

«Տեխնիկական, տնտեսական ու բնապահպանական բոլոր գործոններն ուսումնասիրված են, մնացել են հարցրեր, որոնք կապված են ֆինանսական սխեմաների հետ: Դրանք քննարկման փուլում են»,- հայտարարել է նախարարը: Նա դժվարացել է  նշել  գլխավոր վարկատու Եվրասիական զարգացման բանկին «Նաիրիտի» պարտքի թիվը: «Մենք այժմ քննարկում ենք, ինչ անել ձեռնարկության պարտքերի հոտ: Հետո մենք կլուծենք աշխատավարձերի հարցը»,- հայտարարել է նախարարը:

Հայաստանի խոշորագույն քիմիական գործարան «Նաիրիտը» 2010թ.ապրիլին անորոշ ժամանակով դադարեցրել էր աշխատանքը: Ավելի վաղ գործարանը 50 օրը մեկ անգամ վերադարձնում էր աշխատավարձի պարտքերը, սակայն երկու ամիս առաջ վճարումները դադարեցրել էին: