Որոտան ՀԷԿ համալիրի շուրջ Ռուսաստանի հետ բանակցություններ չեն վարվում: Այդ մասին դեկտեմբերի 4-ին խորհրդարանում լրագրողներին հայտնել է Հայաստանի էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարար Արմեն Մոսվիսիյանը: Նա ընդգծել է, որ համալիրի վաճառքի վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել: «Դեռ միայն բանակցություններ են վարում: Երբ դրանք ավարտեն, այն ժամանակ կհայտնենք, ինչի մասին է խոսքը»,- հայտարարել է նախարարը:
Ինչպես նախկինում հաղորդում էին, համալիրը կարող է ձեռք բերել ամերիկյան Contour Global ընկերությունն ու ներդնել 180 մլն դոլար: Նախարարի խոսքով՝ լիարժեք արդիականացման համար անհրաժեշտ է նվազագույնը 70 մլն դոլար:
Որոտան ՀԷԿ համալիրը կառուցվել է 70-80-ական թթ., բաղկացած է 3 էլեկտրակայանից՝ Սպանդարյան(76 ՄՎտ հզորություն), Շամբի(171 ՄՎտ) ու Տաթեւի(157,2 ՄՎտ հզորություն): «Որոտան ՀԷԿ համալիր» ՓԲԸ-ի 100 տոկոսանոց բաժնետերը Հայաստանի կառավարությունն է: 2010 եւ 2011 թվականներին համալիրն արտադրել է մոտ 1,2 մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա, որը 2011թ.-ին կազմում էր Հայաստանի ընդհանուր արտադրության 16 տոկոսն ու բոլոր ՀԷԿ-երի արտադրածի կեսը:




























