Տեղի է ունեցել Երեւանի քաղաքապետին կից, Երեւանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի եւ տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը՝ Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի նախագահությամբ։  Քաղաքապետի տեղակալը խորհրդի անդամներին ներկայացրել է  «Երեւան քաղաքի 2014 թվականի բյուջեի մասին» Երեւան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հանրային բաց լսումների եղանակով կազմակերպված հանրային քննարկումների արդյունքները,  որոնք ամփոփվել եւ  ներկայացվել  են «Երեւան քաղաքի 2014 թվականի բյուջեի մասին» Երեւան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպված հանրային քննարկումների արդյունքների մասին ամփոփաթերթում:

Վահե Նիկոյանը ներկայացրել է նախագծում իրականացված շտկումները, որոնց արդյունքում նախագիծը լրամշակվել է: Նիստին ներկա խորհրդի անդամները միաձայն կողմ քվեարկությամբ դրական եզրակացություն են տվել «Երեւան քաղաքի 2014 թվականի բյուջեի մասին» Երեւան քաղաքի ավագանու որոշման նախագիծը սահմանված կարգով Երեւան քաղաքի ավագանու քննարկմանը ներկայացնելու համար։