Պուտինի այցով Գյումրիում շատ ու շատ փողոցներ նորից նորգվեցին եւ կարգի բերվեցին:Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպման աժամանակ նշեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գյումրեցի Սուքիաս Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ ակնկալիք կար, որ Գյումրիում ռուսական կայազորի թիվը ավելացնելով շատ ու շատ գյումրեցիներ  աշխատանք կունենան:

«Օրինակ, Բանավան թաղաամսում կան կիսատ շենքեր, որոնք եւս,  կարծում եմ՝ ավարտին կհասցվի եւ նոր աշխատատեղեր կբացվեն, շատ բնակիչներ տներով կապահովվեն: Զարմանում եմ, երբ շատերն ասում են, թե ինչու Պուտինն առաջինը պետք է Գյումրի իջներ, հետո նոր՝ Երեւան: Բայց կարծում եմ, որ  պետք է մտածել նաեւ մարզերի մասին»,- ասաց Սուքիաս Ավետիսյանը:

Նրան նաեւ զարմանք է պատճառել այն հանգամանքը, որ 12 տարբեր պայմանագրեր են կնքվել կապված տնտեսական եւ սոցիալական ծրագրերի հետ: