Ամերիկացի գեղանկարիչ Նորման Ռոքուելի «Աղոթք սեղանի շուրջ» կտավը դեկտեմբերի 5-ին Նյու Յորքի Sotheby's աճուրդում վաճառվել է 46 մլն դոլարով՝ դառնալով ամերիկացի նկարիչների՝ երբեւէ վաճառված ամենաթանկարժեք ստեղծագործությունը:
Յուղաներկով նկարված կտավում պատկերված են աղմկոտ ռեստորանում սեղանի շուրջ գլուխները աղոթքի համար խոնարհած կին եւ տղա: Նախքան այս աճուրդը, նկարչի ամենաթանկարժեք գործը համարվում էր «Ընտանեկան կապերը խզելիս» կտավը, որը Sotheby's-ի աճուրդում վաճառվել էր 2006թ.՝ 15,4 մլն դոլարով: Իսկ դրան նախորդած ռեկորդը 1999թ. էր, երբ Sotheby's-ի աճուրդում Ջորջ Բելոուզի «Պոլոյի խաղը» կտավը վաճառվել 27,7 մլն դոլարով, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ռոքուելին (1894-1978) հաճախ անվանում են ամերիկյան ամենասիրված գեղանկարիչ: Պատճառը հավանաբար այն է, որ նրա կտավները հիմնականում առօրյա կյանքն են պատկերում:





























