Թմրանյութերի արտադրության միջազգային սեւ շուկայի տարեկան ծավալը կազմել է 800 մլրդ դոլար, հայտարարել է թմրաշրջանառության վերահսկման ռուսական դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովը:
Ելույթ ունենալով Մոսկվայի կոնֆերանսին՝ Իվանովն ընդգծել է, որ Աֆղանստանում թմրամիջոցների արտադրության խնդիրը առավել վտանգավոր է թե Ռուսաստանի, թե Եվրասիայի համար:
«Աֆղանստանում «Անկործան ազատություն» գործողության մեկնարկի պահից ի վեր թմրանյութերի արտադրությունը աճել է 40 անգամ»,-ասել է Իվանովը, փոխանցում է «Գոլոս Ռոսսիին»:
«Ես կարեւոր եմ համարում կանգ առնել այն հանգամանքի վրա, որ Երկրի վրա գոյություն ունի թմրարտադրության երկու խոշորագույն կենտրոն՝ հերոինի՝ Արեւելյան կիսագնդում, կոկաինի՝ Արեւմտյան»,-ընդգծել է Իվանովը:





























