Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, Վաշինգթոն կատարած իր այցի շրջանակներում, դեկտեմբերի 4-ին, հանդիպել է կոնգրեսական Ադամ Շիֆի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ինքը՝ կոնգրեսականը:

«Հիանալի էր հանդիպում անցկացնել ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանի հետ, քննարկել Արցախի հարցերը եւ թե ինչպես ԱՄՆ Կոնգրեսը կարող է ապահովել խաղաղությունն ու տնտեսական զարգացումը ԼՂՀ-ում»,-գրել է Շիֆը:

Նա հույս է հայտնել, որ շուտով կկարողանա այցելել Ղարաբաղ, որպեսզի «գնահատի իրավիճակը եւ քննարկի ամերիկյան օգնության ծրագրերը եւ այլ ջանքերը դրանց ամրապնդման ուղղությամբ»: