Հոնկոնգի բիզնես-ցուցահանդեսում դեկտեմբերի 4-ին ներկայացվել են ոսկուց եւ ադամանդներից սապոգներ՝ 3,2 մլն դոլար արժեքով:

Թանկարժեք սապոգները արտադրել է բելգիական նորաձեւության տունը՝ ոսկերչական ընկերությունների եւ նորաձեւության ինստիտուտի հետ համատեղ: 

39 համարի սապոգները ներկայացրել է չինացի նկարչուհի Յու Չժոուն, որը դրանք հագած քայլել է պոդիումով: Երկարաճիտ կոշիկների համար ծախսվել է  4,7 կգ ոսկի եւ  1550 կարատ ադամանդ: Զարդարանքի համար օգտագործվել է մոխրագույն, թույլ վարդագույն եւ վառ վարդագույն, ինչպես նաեւ շամպայնի գույնի 39083 ադամանդ: Սապոգների քաշը չի նշվում:

Դրանց արժեքը  3,2 մլն դոլար է, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով   Rapaport-ը: