Ամեն մեկը չի կարող պատկերացնել, թե ինչ է զգացել  Լյուիս Քերոլի «Ալիսան հրաշքների աշխարհում» հեքիաթի հերոսուհին՝ ճագարի բնում հայտնվելուց հետո: Սակայն 24-ամյա Էբիգեյլ Մոսին դա քաջ հայտնի է, քանի որ նա երբեմն իրերն աղավաղված է տեսնում:

Նյարդերի հետ կապված միկրոպսիա հիվանդության հետեւանքով աղջիկը զգում է  այն, ինչ զգում էր Ալիսան, երբ նրա հասակն ավելանում կամ նվազում էր: Այդ պատճառով միկրոպսիան հաճախ անվանում են   Լյուիս Քերոլի հեքիաթի պատվին՝ AIWS:

Իրերն աղավաղված տեսնելու նոպան կարող է սկսվել ցանկացած պահի՝ մինչեւ 20 րոպե տեւողությամբ, հայտնում է utro.ru-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը:

Էբիգեյլի խոսքով՝ նախկինում նման նոպաները կարող էին ամեն օր  լինել. «Դա շատ վախենալու էր: Դուք զգում եք, թե ինչպես են շրջապատող առարկաները փոքրանում, իսկ ձեր մարմինը՝ գնալով խոշորանում»:

Պարզվում է՝ հիվանդությունը ժառանգական է, աղջկա հորից է փոխանցվել: 

 «Այդ վիճակը կարող է խիստ վախեցնել, բայց խնդրում եմ, մի կարծեք, թե խելագարվում եք»,-   այդ հիվանդությամբ տառապողներին հուսադրում է Մոսը: