Հայաստանի կառավարությունը խորհրդարանին կառաջարկի արտահերթ նիստ անցկացնել՝ բյուջեի ու կենսաթոշակների վերաբերյալ: Այդ մասին որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստի ժամանակ: Որոշում է կայացվել նիստը հրավիրել դեկտեմբերի տասին:
Նիստի ընթացքում կքննարկվի Հայաստանի հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը, ինչպես նաեւ «Զբաղվածության» ու «Պետական կենսաթոշակների» մասին օրենքների փոփոխության նախագծերը:
Հիշեցնենք, որ ոչ կոալիցիոն խորհրդարանական ուժերը փորձել են խորհրդարանի արտահերթ նիստ անցկացնել՝ կենսաթոշակային բարեփոխման վերաբերյալ: Նիստը տապալվել էր խորհրդարանական մեծամասնության կողմից, որը քվորում չէր ապահովել:




























