Ոչ միայն Ազգային ժողովի պատգամավորները, այլեւ անգամ կառավարության աշխատակազմի ղեկավարը տեղյակ չի եղել, որ Հայաստանը «Հայռուսգազարդին» պարտք է եղել ավելի քան 300 միլիոն դոլար:

Պատասխանելով «Ազատության» հարցերին՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ով նախկինում երկար տարիներ զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը, ասել էց, թե «Հայռուսգազարդին» ունեցած պարտքի կուտակման մասին հարցերը պետք է տալ էներգետիկայի նախարարին:

Վերջնական թվի վերաբերյալ տեղեկություն, բնականաբար, չունեի, քանի որ բանակցությունները ընթանում էին, եւ ինչ կլիներ հստակ այդ թիվը՝ պարզվեց բանակցությունների ընթացքում, ինչն էլ պարոն Մովսիսյանը հրապարակեց:

Ինչո՞ւ էր գաղտնի պահվում այդ պարտքի մասին տեղեկությունը, ինչո՞ւ հանրությանը չէր տեղեկացվում, որ Հայաստանը իրականում նման հսկայական պարտքեր է կուտակում:

Ես չեմ կարող նման հարցի պատասխանել, քանի որ թիվը՝ պարտքը ինչքան էր, ինչքան չէր, որոշվում էր բանակցությունների ընթացքում:

Պարտքերը ֆիքսված չե՞ն լինում: 2011-ից ամեն ամիս մենք իքս գումար ենք պարտք կուտակել․․․

Ես եւս մեկ անգամ կրկնում եմ՝ դա բանակցվում էր: Հիմա թե ինչպե՞ս է բանակցվել եւ ներքին հաշվառում տարվել է, թե ոչ՝ չեմ կարող ասել: Բյուջետային մուտքերի եւ ելքերի տեսակետից նման պահանջ բյուջեի նկատմամբ չի եղել:

150-ը ռուսները որոշել են իրենք մարել: Ինչի՞ դիմաց:

Խնդրում եմ, որպես բանակցող կողմ՝ այդ բոլոր մանրամասները հարցնեք պարոն Մովսիսյանից:

Կառավարությանը նա տեղյակ չի՞ պահում:

Կառավարությանը նա տեղյակ է պահում ընդհանուր գծերով: Ես բանակցությունների բոլոր դետալներին չեմ տիրապետում:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում