«Carrefour-ից լավ ենք լուրերի սպասում»,- այսպես է պատասխանել Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը՝ Հայաստանում ֆրանսիական ցանցի առաջին հիպերմարկետի բացման վերաբորյալ լրագրողի հարցին:
«Իսկ անձամբ ինձ համար լավ նորությունը բացումն է»,- հստակեցրել է նախարարը:
Հարցին, թե ինչու է բացումն ուշանում, Ավանեսյանը պատասխանել է, որ ծանոթ չէ բանակցությունների մանրամասներին, բայց չկանխատեսված բարդություններ առայժմ չեն ծագում: Խանութների տեղակայման եւ քանակի մասին եւս նախարարությանը դեռ չեն տեղեկացրել: «Ընթանում են տեխնիկական բնույթի քննարկումներ: Համենայն դեպս 2014թ. առաջին եռամսյակում կլինեն առաջին քայլերը»,- հավելել է նախարարը:
Մերձավոր Արեւելքում, Կենտրոնական Ասիայում եւ Հյուսիսային Աֆրիկայում Carrefour ցանցի զարգացմամբ զբաղվում է Դուբայում տեղակայված «Majid al Futtaim» կոնցեռնը, ֆրանչայզինգի հիման վրա: Հայկական կողմի հետ Carrefour-ի բանակցությունների մասին խոսվումէ արդեն մեկուկես տարի:




























