Ստամբուլում Գեզի այգու իրադարձությունների ժամանակ ոստիկանի արձակած կրակոցից մահացած Էթհեմ Սարըսուլուքի գործով դատական նիստի ժամանակ սկանդալային դեպք է տեղի ունեցել։

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Անկարայի ծանր հանցագործությունների գործերով 6-րդ դատարանում տեղի ունեցող դատավարության ժամանակ դատախազը եւ դատավորը քնել են։

Այս միջադեպը մեծ արձագանք է գտել սոցկայքերում եւ Թուրքիայի դատավորների եւ դատախազների բարձրագույն խորհուրդը հիշյալ դեպքի առթիվ ծառայողական քննություն է սկսել։