Եվրոպական ներդրումային բանկը 60 մլն եվրոյի վարկ է հատկացնում Հայաստանում «Հյուսիս-Հարավ» ճանապարհային նախագծի ֆինանսավորման համար: Այս մասին ասվում է բանկի տարածած հաղորդագրության մեջ:
«Եվրոպական ներդրումային բանկի միջոցներով կֆինանսավորվի Հայաստանում առանցքային տրանսպորտային միջանցքի մոդեռնիզացիան: Այդ նախագիծը կնպաստի Հայաստանում տնտեսական եւ սոցիալական զարգացմանը եւ կբարելավի տարածաշրջանային ինտեգրացիան, որը շահավետ կլինի ողջ տարածաշրջանի համար»,-ասել է բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերիերը:
Նախագիծը մասշտաբային ծրագրի մի մասն է, որն ուղղված է 556 կմ երկարություն ունեցող «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի բարելավմանը (հայ-վրացական Բավրայի անցակետից մինչեւ Իրանի սահման):
Նախագիծը ֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի եւ ԵՄ հարեւանության ներդրումային հիմնադրամի կողմից:
Սա Եվրոպական ներդրումային բանկի կողմից Հայաստանում 6-րդ գործողությունն է, որ որի արդյունքում բանկի կողմից երկրում վարկավորման պարտավորությունը հասել է 12 մլն եվրոյի:




























