Իսահակ Նյուտոնի «Բնափիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները» հիմնարար գիտաշխատության հազվագյուտ նմուշը Christie's-ի ուրբաթ օրը կայացած «Հազվագյուտ գրքեր եւ ձեռագրեր» աճուրդում վաճառվել է 2,5 մլն դոլարով։
Գրքի տվյալ օրինակը տպագրվել էր 1687թ.՝ հատուկ Անգլիայի Ջեյմս II Ստյուարտ թագավորի համար։ Գրքում շարադրված դրույթներից շատերը, այդ թվում՝ համաշխարհային ձգողականության օրենքը, դասական ֆիզիկայի հիմքն են կազմում։
Գրքի կազմին միապետի անվան ոսկեձույլ սկզբնատառերն են։ Գրքի գնաահատման արժեքը 400-600 հազ. դոլար է, հայտնումէ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Հաշվի առնելով այն, որ Ջեյմս II Ստյուարտը շատ կարճ ժամանակ է թագավորել, նրա գրադարանի յուրաքանչյուր գիրք՝ անվան սկզբնատառերով, հազվագյուտ է եւ հավաքածուատերերի համար մեծ արժեք է ներկայացնում։
Ջեյմս II Ստյուարտը Անգլիայում եւ Շոտլանդիայում իշխել է մոտ երեք տարի։





























