NEWS.am-ը որոշ կրճատումներով ներկայացնում է զբոսաշրջության բնագավառում գրող Քեթի Օունի հոդվածը, որը հրապարակվել է «The Huffington Post»-ի կայքում:
Երբ առաջին անգամ ժամանեցի Վրաստան, ինձ ջերմությամբ ողջունեցին՝ «Ամերիկա: Բարի գալուստ: Մենք միշտ ուրախ ենք ողջունել ձեզ Վրաստանում»: Հաջորդ գիշեր գնացքով Բաթումից ուղեւորվեցի մայրաքաղաք Թբիլիսի՝ երեք վրացիների հետ կոնյակ խմելով եւ կանանց միջազգային տոնի առթիվ կենացներ արտասանելով: Նախքան ուղեւորությունը կավարտվեր, ինձ առաջարկեցին մնալ ինչ-որ մեկի զոքանչի տանը: Դա հյուրընկալության ընդամենը մի փորձ էր, որ ես դեռ պետք է զգայի Կովկասում ճամփորդելիս՝ Վրաստանում, Հայաստանում ու Ադրբեջանում, ամենագեղեցիկ, հետաքրքիր եւ ջերմ տարածաշրջանը, որը ես երբեւէ այցելել եմ:Չնայած աշխարհագրորեն այս երկրները հաճախ խմբավորվում են միասին, նրանք, անշուշտ, ունեն իրենց տարբերությունները: Վրաստանը եւ Հայաստանը հարուստ կրոնական պատմություն ունեցող հնագույն քրիստոնեական երկրներ են, որն այսօր էլ ակնհայտ է: Հայաստանն առաջին երկիրն էր, որ քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն է դեռ 4 - րդ դարում, իսկ Վրաստանը հետեւեց նրա ընդամենը երեսուն տարի անց:
Դարավոր վանքերն ու եկեղեցիները լիացնում են Հայաստանի բնապատկերը. դրանք ենք Խոր Վիրապը, Գեղարդը, Նորավանքը , Տաթեւը, ինչպես նաեւ աշխարհի ամենաերկար ճոպանուղին, որը կարող է երկրի հարավային մասում Որոտանի կիրճի վրայով այցելուներին տեղափոխել 5.7 կմ: Վրաստանում դուք ավելի շատ եկեղեցիներ ու հնագույն վանքեր կգտնեք, այդ թվում նաեւ զարմանահրաշ Դավիդո-Գարեջինյան քարանձավային վանքերը Ադրբեջանի հետ սահմանին: Բացի այդ, Վրաստանն ունի գինեգործության հնագույն պատմություն(սկած մ.թ.ա. 6-րդ դարից), ինչպես նաեւ հետաքրքրություն է ներկայացնում Բաթումի հանգստավայրը Սեւ ծովի ափին, ինչպես նաեւ լեռնային Սվանետի եւ Կազբեգի շրջանների տարբեր մուտքերը:
Ադրբեջանն առաջին հերթին մահմեդական երկիր է՝ մի քանի ավերված եկեղեցիներով, որոնք ցրված են երկրում: Մարաքաղաքա Բաքուից հեռու գտնվում են ժայռապատկերներ, ցեխի ոչ սովորական հրաբուխներ, այսպես կոչված կրակի տաճարը եւ «Ջեյմս Բոնդ» նավթային հանքավայրը(«Ողջ աշխարհն էլ բավական չէ» ֆիլմի առաջին տեսարանները): Բաքու քաղաքի այցելուները կարող են թափառել պատով առանձնացված հին քաղաք փողոցներում, մինչեւ որ կուսումնասիրեն ժամանակակից քաղաքը, որը զարգանում է վերջին մի քանի տարիների ընթացքում: Սակայն, Ադրբեջանում ինձ համար ամենամեծ հետաքրքություն ներկայացնում էին լեռները եւ երկրի հյուսիսային եւ հյուսիս - արեւմտյան մասերում գտնվող փոքր գյուղերը, մասնավորապես Լագիչը, որը հայտնի էր իր պղնձե արտադրանքներով:
Վրաստանն իր համար առաջնահերթություն է համարում հանդես գալ որպես տուրիստական վայր, ինչը արտացոլում են նոր հոյակապ սահմանակետերը, տուրիստական տեղեկատվական գրասենյակները եւ նոր ճանապարհները դեպի լեռնային գյուղեր: Չնայած Հայաստանը փոքր-ինչ ետ է մնում զբոսաշրջության ենթակառուցվածքների առումով, մեծ թվով գեղատեսիլ վայրերի հեշտությամբ կարելի է հասանել մայրաքաղաք Երեւանից:Չնայած Ադրբեջանը ակտիվ ջանքեր էր գործադրում, որպեսի «Եվրատեսիլ-2012»-ի հյուրերին դիմավորը Բաքվում, թվում է, նա անտեսեց երկրի մյուս մասը: Որոշ շրջաններում ասֆալտապատ ճանապարհները հեռու են միմյանցից, բացի այդ հնարավոր է բացակայեն կայանելու վայրերը:
Հավանաբար, երեք երկրներից առավել հեշտ կարելի գնալ Վրաստան, քանի որ ամերիկացիները(ինչպես նաեւ արեւմտյան պետությունների մեծամասնության քաղաքացիները) կարող են մեկ տարի ժամկետով առանց վիզայի այցելել երկիր: Այցելելով Հայաստան՝ անհրաժեշտ է մուտքի արտոնագիր ստանալ, որն արժե ընդամենը 8 դոլար ու տրվում է 21 օրվա համար: Մյուս կողմից, Ադրբեջանը շարունակում է պահպանել խորհրդային կարգերի վիզային ռեժիմը՝ պահանջելով նամակ-հրավեր ու 140 դոլար արժողությամբ տուրք ամերիկացիներից եւ արեւմտյան պետությունների քաղաքացիներից: Հարկ է նշել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանները փակ են, ու եթե Հայաստանի տարածքից մուտք ես գործել Լեռնային Ղարաբաղ, ապա ձեզ թույլ չեն տա Ադրբեջան մուտք գործել: Բացի այդ, անձնագրում հայկական վիզայի առկայությունը ադրբեջանական սահմանին լրացուցիչ ստուգումների է հանգեցնում, ինչը տեղի ունեցավ նաեւ ինձ հետ:





























