Մեծ Բրիտանիայում Քաղաքացիական ավիացիայի վարչության դիսպետչերական գլխավոր վահանակի մոտ տեխնիկական խոշոր խափանում է տեղի ունեցել, հաղորդում է BBC-ին:

Մեծ Բրիտանիայում թռիչքների վերահսկման վարչությունը հայտարարել է, որ տեխնիկական խափանումները ծագել են դիսպետչերական ծառայությունների՝ գիշերային ռեժիմից ցերեկայինի անցման պատճառով: «Խափանումն այժմ փաստացի անդրադարձել է Մեծ Բրիտանիայի գրեթե բոլոր քաղաքացիական օդանավակայաններին: Ինչպես երեւում է, տեղի է ունեցել բարձր տեխնոլոգիական սարքավորումների խափանում»,- հայտարարել է վարչության ներկայացուցիչը, հաղորդում է Gazeta.ru-ն:

Երկրի խոշոր օդանավակայաններում խափանման արդյունքում, այդ թվում նաեւ Հիթրու եւ Գեթվիկ օդանավակայաններում, չեղյալ են հայտարարվել չվերթները: Այս պահին օդանավակայանի ինժեներները աշխատում են խափանումների վերացման ուղղությամբ: