Նելսոն Մանդելայի մարմինը տանող սգո ավտոշարասյունը երեք օրվա ընթացքում կընթանա ՀԱՀ մայրաքաղաք Պրետորիայի փողոցներով, որպեսզի բոլոր բնակիչները կարողանան հրաժեշտ տալ նախկին նախագահին, հաղորդում է France Press գործակալությունը:
Ավտոշարասյունը կընթանա Պրետորիայի փողոցներով չորեքշաբթի, հինգշաբթի եւ ուրբաթ, ու մայրաքաղաքի բոլոր բնակիչները կկարողանան հրաժեշտ տալ երկրի նախկին առաջնորդին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ապարտեիդի ռեժիմի դեմ պայքարի աշխահրահռչակ առաջնորդի պետական թաղման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին Կունու գյուղում, որտեղ նա ծնվել է: Նախկին նախագահի հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Յոհանեսբուրգի ֆուտբոլի մարզադաշտում: Ինչպես սպասվում է, պետական թաղման արարողությանը ներկա կկգտնվեն համաշխարհային բազմաթիվ առաջնորդներ: Մանդելայի հարազատների ու ընկերների համար հրաժեշտի առանձին արարողություն տեղի կունենա:





























