43-ամյա բեյրութահայ  Շ.Կ.-ն ամուսնացել է մայրական իրավունքներից զրկված 36-ամյա հայուհու` Ն.Ս.-ի  հետ, ումից նախկին ամուսինն ու երեխաները շաբաթներ առաջ երես էին թեքել՝  ժամանակին տուն չվերադառնալու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց  Ամուսնության եւ ընտանիքի «Հանդիպում» կենտրոնի տնօրեն Նարե Մարտոյանը:

Նա պատմեց, որ 6-ամյա կինն  ամիսներ առաջ է ամուսնալուծվել: «Նա  ծնունդով Ախալքալաքից է: Գնացել է, որ անձնագրի ժամկետը երկարացնի, խնդիրներ են առաջացել եւ 10 օր ուշացել է, ինչի համար ամուսինը նրան չի ընդունել: Ավելին` անչափահաս երեխաներն էլ են նրանից երես թեքել: Զանգում է, որ գոնե երեխաների հետ խոսի, ընդհանրապես անունն էլ լսել չեն ուզում: Նույնիսկ ամուսինն այս ընթացքում հասցրել է ամուսնանալ»,- պատմեց Նարե Մարտոյանը: 

Աղջիկը հուսահատված դիմել է կենտրոն եւ կենտրոնի հայ տղամարդիկ էլ չեն ցանկացել նրա հետ ամուսնանալ: Սակայն նախորդ շաբաթ նրան ամուսնության առաջարկ է արել Բեյրութի հայ 43-ամյա Շ.Կ.-ն:

«Նա մեր կենտրոնում գրանցված ամենագեղեցկադեմ տղամարդն էր: Մեկ շաբաթ առաջ է նրանց հանդիպումը տեղի ունեցել: Երեկ զանգել էր այդ կինը ասում էր, որ իրեն տարել են վարսավիրանոց, թարթիչներ, եղունգներ են դրել, հարդարել:  Աղջկա հարազատներին էլ Թիֆլիսից կանչել են ու ամուսնացել»,- ներկայացրեց Նարե Մարտոյանը: