Հայաստանի ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ, Սոթք-Քարվաճառ, Ալագյազ-Սպիտակ ճանապարհահատվածները, Դիլիջանի ոլորանները եւ Սելիմի լեռնանցքը:
Ներկա պահին ձյուն է տեղում Արագածոտնի, Արարատի, Լոռու, Տավուշի, Կոտայքի մարզերում, իսկ Գեղարքունիքի մարզում առկա է ուժեղ քամի:
ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթեւեկել ձմեռային անվադողերով եւ միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Հայաստանի ճանապարհային ոստիկանությունն էլ տեղեկացնում է, որ եղանակային պայմաններից ելնելով` փակ է Գյումրի-Բավրա ճանապարհահատվածը:
Վարորդներին հորդորում են այդ ճանապարհով երթևեկել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:




























