Փրկարար ծառայությունը դեկտեմբերի 8-ին, ժամը 10.57-ին ահազանգ է ստացվել, որ «Մ-3» միջպետական ավտոճանապարհին՝ Արտաշավան գյուղի մոտակայքում, կցորդով բեռնատար ավտոմեքենան տեղացած ձյան հետեւանքով արգելափակվել է, ինչից ճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի եւ առաջացել է խցանում:
Դեպքի վայր է մեկնել «Ուրալ» մակնիշի ամենագնացը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերուվ կցորդով բեռնատար ավտոմեքենան դուրս է բերվել արգելափակումից:
Հրշեջ-փրկարարները խցանումից դուրս են բերել «Ֆորդ-տրանզիտ» մակնիշի 0309Լ պ/հ, «ԳԱԶ-2410» մակնիշի 07ՕԼ260 պ/հ ավտոմեքենաները եւ «ԳԱԶ-53» մակնիշի 35OW728 պ/հ բեռնատար ավտոմեքենան:




























