Ռուսաստանում մի խումբ մահմեդական հավատացյալ-գիտնականներ սկսել են ռուսերենով Ղուրանի նոր թարգմանությունը:
Մահմեդականների սուրբ գրքի նոր իմաստային թարգմանությունը ադեկվատորեն արտահայտելու է իսլամի գլխավոր առանձնահատկությունները՝ այդ կերպ լայն հասարակայնություն վայելելով ընթերցողների շրջանում, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով երկրի մուֆտիների խորհուրդը:
Մուֆտիների Կարծիքով՝ Ղուրանի համընդհանուր հասանելի իմաստային թարգմանությունը «կնպաստի երիտասարդների լուսավորմանը»:





























