Վերջերս Մակեդոնիայի Հանրապետության տարբեր վիճակագրական գերատեսչությունների մասնագետները ահազանգում են՝ կապված էթնիկ մակեդոնացիների քանակության նվազման միտման հետ: Այսպես, 2012-ին այդ մարդկանց թիվն օրական նավզում էր ութով: Ցավոք, իրավիճակն այս տարի չի փոխվում, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Մասնագետները նշում են, որ նախորդ տարի երկրում ծնված երեխաների թիվը 11985 էր, մահացածների թիվը՝ 14823:
Եթե այդ միտումը պահպանվի, ապա մոտ ապագայում էթնիկ մակեդոնացիների անհետացումն անխուսափելի է: Պաշտոնական տվյալներով՝ 1995-2012թթ ընթացքում Մակեդոնիայի ծնելիությունը նվազել է չորս անգամ:





























