Այսուհետ Հնդկաստանում աշխարհի ցանկացած կետ նամակ ուղարկելիս կարելի է օգատգործել սեփական նկարներով նամականիշերը:

Հնդկական այս նորարարությունը դուր է եկել փոստի հաճախորդներին: 12 նամականիշներով մեկ թերթը արժի  300 ռուփի:

Նորարարության մասին պատմել է Դելիի գլխավոր փոստատան ղեկավար Վինոդ Կումարը, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով  The Indian Express-ը: