Չինացի ընտանիքներին առաջարկում են չշտապել երկրորդ երեխա ունենալու հարցում: Այս մասին քաղաքացիներին տեղեկացրել է ՉԺՀ-ի առողջապահության եւ ընտանիքի պլանավորման պետական կոմիտեն:
Նախքան չինացի զույգերին երկրորդ երեխան թույլատրող օրենքն ուժի մեջ մտնելը, երկրորդ երեխա ունեցողները կտուգանվեն: Նոր օրենքի գործողության մեջ մտնելու ժամկետները երկրի տարբեր մարզերում տարբեր են:
1970-ականների վերջին սկսված ընտանիքի պլանավորման «մեկ ընտանիք` մեկ երեխա» քաղաքականությունն ուղղված էր Չինաստանում բուռն ժողովրդագրական աճը կրճատելուն, վերջին տարիներին այն վերանայվում է, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով «Չժունգո ժիբաո» թերթը:





























