Նախատոնական առեւտրին ընդառաջ, դեկտեմբերի 20-ից մինչեւ Ամանոր, Երեւանի որոշակի վայրերում կկազմակերպվեն գյուղմթերքի ամենօրյա շուկաներ՝ այդպիսով առեւտուրն առավել կազմակերպված եւ մատչելի դարձնելու նպատակով: Այս մասին նշվել է քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ:
Հանձնարարվել է հսկողության տակ պահել նաեւ սահմանված վայրերում մասնավոր ընկերությունների կողմից Հայաստան ներկրված բնական եղեւնիների եւ սոճիների բացօթյա վաճառքի կազմակերպումը:
16-րդ թաղամասի շենքերի գազիֆիկացման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ ավարտվել եւ ամբողջությամբ գազիֆիկացվել է 13 շենք: Մինչեւ ամանոր կգազիֆիկացվեն եւս մի քանի շենքեր: Քաղաքապետը հանձնարարվել է շարունակել աշխատանքներն ու պարբերաբար ներկայացնել այդ մասին տեղեկատվություն:




























