«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրինությունն անդրադարձել է արգելոցում սանիտարական հատումների խնդրին:
«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրինությունը նշել է, որ ծառահատումները կատարվել են. արգելոցի «Խոսրով» տեղամասի այցելուների կենտրոնի հարակից տարածքի բարեկարգման եւ ծառատնկման 2014 թ. ծրագրավորված աշխատանքների շրջանակում:
«Կենտրոնի տարածքում սկսվել են աշխատանքների նախապատրաստական փուլը, ինչով նախատեսված է արմատախիլ անել 50-60 տարեկան նախօրոք հաշվառված չորացած ծիրանենիները»,-ասված է հաղորդագրության մեջ:




























