ԱԻՆ-ում այսօր՝ դեկտեմբերի 9-ին, տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը:
Փրկարար ծառայության փոխտնօրեն, գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը զեկուցել է շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների եւ կատարված հանձնարարականների մասին։ Ավարտվել է փրկարար ծառայության կրտսեր անձնակազմի ատեստավորման գործընթացը։ Վ. Գաբրիելյանը զեկուցեց նաեւ, որ Սպիտակի երկրաշարժի տարելիցի կապակցությամբ Մոսկվայում կազմակերպված միջոցառման ժամանակ պարգեւներ են հանձնվել ՀՀ եւ ՌԴ ԱԻՆ աշխատակիցներին, որոնք մասնակցել են Սպիտակի երկրաշարժի որոնողափրկարարական աշխատանքներին:
Ա. Երիցյանին զեկուցեցին, որ ընթացքի մեջ են Ստեփանավանի օդանավակայանի վերականգնման եւ ԱԻ նախարարության սերվերային կենտրոնի կառուցման աշխատանքները:
ՍՊԾ գործակալության պետ Հ. Պետրոսյանը տեղեկացրեց, որ շուտով Երեւան են ժամանելու ֆրանսիացի մասնագետներ, որոնց հետ նախատեսվում է քննարկել Գառնու դիտարանի դեֆորմոգրաֆի հնարավոր փոխարինման հարցը:
Խորհրդակցության ավարտին ԱԻ նախարար Ա. Երիցյանը փրկարար ծառայության գնդապետի կոչում շնորհեց ՓԾ օպերատիվ կառավարման վարչության տարածքային ստորաբաժանումների գործունեությունը համակարգող բաժնի պետ Սամվել Հարությունյանին եւ Արարատի մարզային փրկարարական վարչության պետ Մուրադ Մարգարյանին:




























