Բնապահպանության նախարարության դեկտեմբերի 2-12-ն ընկած  ժամանակահատվածում իրականացրած շրջայցերի, գործերի քննության արդյունքում կայացվել է 150 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի երկու որոշում եւ հաշվարկվել է 473 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Տավուշի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված բուսական աշխարհի պահպանության գործերի քննության արդյունքում երկու ֆիզիկական անձանց նկատմամբ հաշվարկվել է 164.5 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:  

Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 309.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանության նախարարության Շիրակի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված առանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար մեկ ֆիզիկական  անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման եւ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ–ի աշխատակիցների իրականացրած համատեղ շրջայցերի ընթացքում առգրավվել է  7 կգ տիրազուրկ «կարաս» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Սեւանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ին: Առգրավվել է  նաեւ վեց հատ ձկնորսական  ցանց:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.53 մլն դրամ գումար: