Երեւանի փոքր կենտրոնում գովազդային մեծ վահանակների ապամոնտաժման աշխատանքների ծրագրի արդյունքում ապամոնտաժվել է 106 գովազդային վահանակ: Աշխատանքների շարունակականությունն ապահովելու նպատակով հանձնարարվել է գույքագրել եւ առաջարկություններ ներկայացնել այդ աշխատանքները հաջորդ տարի շարունակելու մասով:
Հասարակական տրանսպորտի կանգառները էլեկտրոնային չվացուցակների համակարգի սարքավորումներով կահավորելու եւ ծրագիրն ընդլայնելու աշխատանքների մասով «Երեւանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի» տնօրենը զեկուցել է, որ սարքավորումների երկրորդ խմբաքանակը՝ թվով 30 օրինակ արդեն իսկ ներկրվել է եւ ընթանում է ծրագրավորման եւ թեստավորման աշխատանքներ: Զեկուցվել է նաեւ, որ սարքավորումների տեղադրմամբ մայրաքաղաքի 52 կանգառասրահներ ապահովված կլինեն էլեկտրոնային չվացուցակներով:
Լենինգրադյան-Իսակով եւ Ուլնեցի-Ռուբինյանց փողոցները կապող նոր ավտոճանապարհների կառուցման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ Ուլնեցի Ռուբինյանց ճանապարհի աշխատանքներն ավարտված են եւ այն հանձնաված է շահագործման: Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող նոր արագաընթաց ճանապարհի մասով զեկուցվել է, որ աշխատանքներն ավարտական փուլում են:




























