Սննդամթերքի որակի վերահսկողության  նորվեգական վարչությունը (Մատիլսին) որոշել է հետեւել Եվրամիության օրինակին՝ սննդամթերք արտադրողներին ու հացթուխներին խորհուրդ տալով էապես կրճատել բաղադրության մեջ դարչինի պարունակությունը, քանի որ այն կարող է վտանգավոր լինել սպառողների առողջության համար:

Ինչպես հաղորդում է նորվեգական «Nashunen» թերթը, պատճառը դարչինի քայքայիչ ազդեցությունն է լյարդի ու երիկամների վրա՝ դրա չափից ավել կիրառման դեպքում: Բանն այն է, որ դարչինի մեջ պարունակվում է կումարին անվամբ նյութ, որը տոսքիկ ազդեցություն ունի:  Մատիլսինի խորհրդով՝ համեմունքի օրական «անվտանգ չափաբաժինը» չպետք է գերազանցի 1,4 գրամը՝ կես թեյի գդալ, հաղորդում է ԻՏԱՍ-ՏԱՍՍ-ը:

Համեմունքը լայնորեն կիրառվում է Սկանդինավիայի երկրներում, այդ թվում նաեւ Նորվեգիայում: Բնակիչները հաճախ են օգտագործում այն ապուրների, սուրճի, խմորեղենի պատրաստման ժամանակ: Մատիլսինում առաջին հերթին անհանգստանում են այն երեխաների համար, ովքեր բծախնդիր են ուտելիքի հարցում, երկրորդ, նրանց վրա կարող է ազդել նույնիսկ քիչ չափաբաժինը: