Երեւանի քաղաքապետարանի 2013թ. շինբարեկարգման ծրագրերի շրջանակում  ավարտվել են թվով  16  գրադարանների շենքերի ջեռուցման համակարգերի անցկացման աշխատանքները:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության  հետ կապերի վարչությունից հայտնում են, թե ամբողջությամբ  լուծվել է Երեւանի քաղաքապետարանի ենթակայության  բոլոր գրադարանների ջեռուցման խնդիրը: Տարեկան ծրագրով տեղային ջեռուցման համակարգ է անցկացվել նաեւ Կ. Դեմիրճյանի անվան թանգարանում: Ավարտվել են ծրագրով  նախատեսված թվով 4 ստեղծագործական կենտրոնների  շենքերի ջեռուցման աշխատանքները: Այս ուղղությամբ գործընթացն ավարտվել է «Էրեբունի»   պատմահնագիտական թանգարանի շենքում,  իսկ ժամանակակից արվեստի թանգարանի շենքի տանիքը հիմնանորոգվել է: 

2013թ. ծրագրով ավարտվել է նաեւ Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի տա նհիմնանորոգման ծրագիրը: Այս ուղղությամբ գործընթացն ավարտվել է «Հայ Արտ» մշակութային կենտրոնում: