«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Բարձրաստիճան ոստիկանների կողմից ստեղծված «Ֆինանսական բուրգի գործի շրջանակներում Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդին իր ցուցմունքներում նշել էր, որ ինքն ունի ոստիկանության կողմից տրամադրված թիկնապահ։

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան, ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից մեզ հայտնել են, որ նախկին ոստիկանապետի որդին՝ Արմեն Նազարյանը, շարունակում է օգտվել այդ թիկնապահի ծառայությունից եւ դրա դիմաց ոստիկանությանն է վճարում ամսական 180 հազար դրամ։ Ոստիկանությունից նաեւ հայտնում են, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ստանալ այդ ծառայությունը համապատասխան պայմանագիր կնքելով ոստիկանության հետ»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում