«168 ժամ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 16-ին տեղի կունենա Նկարիչների միության հերթական համագումարը, որին իր թեկնածությունն առաջադրելու է արդեն 15 տարի միությունը ղեկավարող Կարեն Աղամյանը։
Թեեւ մինչ օրս պաշտոնապես չեն հայտարարավել այլ թեկնածուների անուններ,այդուհանդերձ, համաձայն շրջանառվող լուրերի, միության նախագահի պաշտոնի համար մրցակցելու են նաեւ Ռուբեն Այվազյանը, Հաղթանակ Շահումյանը, Արմեն Աթայանը եւ Նիկոլ Աղաբաբյանը։ Նկարիչների միության գործող նախագահը թեեւ նախապես որոշել էր իր թեկնածությունը չառաջադրել, սակայն վերջին օրերին իր անձի շուրջ տարածված խոսակցությունների անարժանահավատությունն ապացուցելու համար, այնուամենայնիվ, հանդես է գալու որպես նախագահի թեկնածու։ Նա նույնիսկ պատրաստվում է իր մասին «հերյուրանքներ» տարածողների դեմ հայցով դիմել դատարան եւ պատասխանատվության ենթարկել նրանց։ Կ. Աղամյանին բազմաթիվ հարցերում են մեղադրում»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում





























