Մոսկվան ու Հավանան պայմանագիր են ստորագրել՝ ԽՍՀՄ-ին կուբական 29 մլրդ դոլարը չեղյալ հայտարարելու վերաբերյալ:

Փաստաթղթի համաձայն՝ «խորհրդային» պարտքի 32 մլրդ դոլարի փոխարեն Կուբան տաս տարվա ընթացքում Ռուսաստանին կվճարի ընդամենը 3,2 մլրդ դոար: Հաձայնագիրը պետք է հաստատվի Ռուսաստանի Պետդումայում:

Այդ համաձայնագիրը վերջակետ կդնի երկու երկրների միջեւ ավելի քան քսանամյա վիճաբանութուններին եւ նոր ուղի կբացի ներդրումների ու առեւտրի աշխուժացման համար, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:

Պարտքը չեղյալ հայտարարելու վերաբերյալ նախնական պայմանավորվածություններ ձեռք էին բերվել դեռեւս այս տարվա փետրվարին: