Հայաստանի տարածքի մեծ մասում դեկտեմբերի 11-ին, առավելապես օրվա երկրորդ կեսին, ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն եւ մառախուղ, սարերում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց եւ վատ տեսանելիություն:
Քամին հարավարեւմտյան է՝ 5-10 մ/վրկ.՝ երբեմն 18-23 մ/վրկ. պոռթկումներով:
«Հայպետհիդրոմետ»-ի տվյալով՝ Երեւանում առավելապես օրվա երկրորդ կեսին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն: Գիշերը մայրաքաղաքում կլինի -6-8, վաղը ցերեկը՝ -1-3 աստիճան ցուրտ:
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ -13-18, ցերեկը՝ -3-8,
Կոտայքում՝ գիշերը՝ -13-18, ցերեկը՝ -3-8,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ -13-18, ցերեկը՝ -3-8,
Լոռիում՝ գիշերը՝ -12-17, ցերեկը՝ -2-6,
Տավուշում՝ գիշերը՝ -4-8, ցերեկը՝ 0-4,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -13-18, ցերեկը՝ -3-8,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -5-9, ցերեկը՝ 0-3,
Արարատում՝ գիշերը՝ -5-9, ցերեկը՝ 0-3,
Արմավիրում՝ գիշերը՝ -5-9, ցերեկը՝ 0-3,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -13-18, ցերեկը՝ -3-8,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -5-9, ցերեկը՝ 0-3,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -3-8, ցերեկը՝ 0+3,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -9-14, ցերեկը՝ -2-5,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ 0-3:




























