«Ժամանակ» թերթը  գրում է. «Գեներալ Մանվել Գրիգորյանը երեկ նույնպես ներկա չէր Ազգային ժողովի նիստին։ «Ժամանակի» տեղեկություններով՝ նա մինչեւ դեկտեմբերի 20-ը կվերադառնա Հայաստան։ Հիշեցնենք, որ Մ. Գրիգորյանն այժմ գտնվում է Ֆրանսիայում, որտեղ ստանում է պլանային բուժում։ Ամիսներ առաջ նա այդ երկրում ենթարկվել էր վիրահատության, եւ կրկին այնտեղ էր նոյեմբերի կեսին։ Այսինքն՝  նրա բուժման այս կուրսը տեւել է շուրջ 1 ամիս»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում