Ուրուգվայի կոնգրեսը արտոնել է օրինագիծ, որը թույլ է տալիս մարիխուանայի օրինական աճեցումն ու վաճառքը, հաղորդում է Reuters-ը:
Մարիխուանայի օրինականացման մասին որոշումը հաստատել են 29 սենատորներից 16-ը՝ երկարատեւ բանավեճերից հետո: Օրինագծի համաձայն՝ երկրի քաղաքացիներին թույլատրվում է մարիխուանայի օգտագործում, գնում եւ վաճառք, ինչպես նաեւ դրա՝ ոչ կոմերցիոն նպատակներով աճեցում կամ պետության վերահսկողությամբ կոմերցիոն աճեցու: Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Ուրուգվայը կդառնա առաջին երկիրը, որտեղ մարիխուանան լիովին կօրինականացվի, փոխանցում է «Lenta.ru»-ն:
Օրինական մարիխուանայի մեկ գրամը, օրինագծի համաձայն, կկազմի մեկ դոլար, ինչը թմրանյութի «փողոցային» գնից ցածր է: Մարիխուանայի կոմերցիոն աճեցումը ու վաճառքը վերահսկվելու է հատուկ պետական մարմնի կողմից, իսկ օգտագործողներին գրանցելու են տվյալների հատուկ բազայում:
Ամեն ամիս յուրաքանչյուր չափահաս ուրուգվայցի կկարողնան գնել մինչեւ 40 գրամ մարիխուանա, այն վաճառվելու է դեղատներում: Ոչ կոմերցիոն կուլտիվացիայի շրջանակներում յուրաքանչյուր տունն կկարողանա աճեցնել 6 թուփ: Օտարերկրացիներին մարիխուանա վաճառելը օրենքով չի թույլատրվում:





























