Հանրապետության որոշ շրջաններում, այսօր՝ դեկտեմբերի 11–ին` ժամը 09:30–ի դրությամբ, տեղում է ձյուն:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արտաշավանի, Ալավերդիի, Իջեւանի, Դիլիջանի, Կոտայքի, Սեւանի, Գավառի, Սիսիանի, Գորիսի եւ Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ- տեղ առկա է մերկասառույց:
Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր- Նավուր ճանապարհից 19:00 - ից մինչեւ 7:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մշակման եւ մաքրման աշխատանքներ:
Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:




























