Հայաստանի բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները, դեկտեմբերի 11-ի ժամը 13.00-ի դրությամբ, հիմնականում անցանելի են:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ է Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը:

Սելիմի լեռնանցքը դժվարանցանելի է. խորհուրդ է տրվում երթեւեկել  բացառապես ծայրահեղ դեպքերում:

ՀՀ բոլոր մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթեւեկել ձմեռային անվադողերով եւ միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթեւ մարդատար տրանսպորտային միջոցների եւ մինչեւ 30 տեղանոց միկրոավտոբուսների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: