Հայաստանի տարածքի մեծ մասում առաջիկա գիշերը եւ վաղն առավոտյան, ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, սարերում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց եւ վատ տեսանելիություն:

Քամին հարավարեւմտյան է՝ 5-10 մ/վրկ.՝ տեղ-տեղ այն կարող է հասնել 15-20 մ/վրկ: «Հայպետհիդրոմետ»-ի տվյալներով՝ Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն: Գիշերը մայրաքաղաքում կլինի -4-6, վաղը ցերեկը՝ 0-2 աստիճան ցուրտ: 

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ -10-14, ցերեկը՝ -4-7,

Կոտայքում՝ գիշերը՝  -10-14, ցերեկը՝ -4-7,

Գեղարքունիքում՝ գիշերը՝  -10-14, ցերեկը՝ -4-7,

Լոռիում՝ գիշերը՝  -5-10, ցերեկը՝ 0-4,

Տավուշում՝ գիշերը՝  -3-7, ցերեկը՝ 0+3,  

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝  -10-14, ցերեկը՝ -4-7,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝  -4-7, ցերեկը՝ 0-3,  

Արարատում՝ գիշերը՝  -4-6, ցերեկը՝ 0-2,

Արմավիրում՝ գիշերը՝  -4-6, ցերեկը՝ 0-2,

Վայոց ձորի լեռներում՝  գիշերը՝  -10-14, ցերեկը՝ -4-7,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -4-6, ցերեկը՝ 0-2,  

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝  -2-5, ցերեկը՝ 0+3,  

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝  -5-10, ցերեկը՝ 0-4,  

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝  -2-5, ցերեկը՝ 0+3:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am