«168 ժամ» թերթը գրում է. «Մեկ ամիս առաջ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը առանձնակի խանդավառությամբ հայտարարեց, որ Հայաստանն ունի «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին (ՀՄԾ) դիմելու հնարավորություն։

Երեկ մեզ հայտնի դարձավ, որ  «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան կատարել է իր ընտրությունը. աջակցություն կստանա հարավաֆրիկյան Լեսոթո պետությունը։ Լեսոթոն այս տարի հաջողությամբ ավարտել է նախկին 363 մլն դոլար արժողությամբ հնգամյա ծրագիրը, որն օգնել է ընդլայնել կենցաղային եւ արդյունաբերական նպատակներով օգտագործվող ջրամատակարարումը, ամրապնդել երկրի առողջապահական համակարգը եւ վերացնել ներդրումներ կատարելու ճանապարհին առկա շատ խոչընդոտներ։
ՀՄԿ խորհուրդը նաեւ որոշել է երկրորդ անգամ իր աջակցությունը տրամադրել եւ վերակնքել համաձայնագրերը Գանայի, Լիբերիայի, Մարոկկոյի, Նիգերիայի եւ Տանզանիայի հետ՝ այդ երկրներում զարգացման ծրագրերը շարունակելու համար։ Հայաստանի անունը չի էլ հիշատակվում ՀՄԿ հաղորդագրությունում»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում