«Ժողովուրդը» գրում է. «Երեւանի ավագանու նիստից հետո վիճաբանություն է տեղի ունեցել ՀՀԿ խմբակցության անդամ Հրանտ Թոխատյանի եւ «Բարեւ, Երեւան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանի միջեւ։ Թոխատյանը փորձել է Սաֆարյանից պարզել՝ արդյոք նա չի ցանկանում ներողություն խնդրել իրեն վիրավորելու համար։ Սաֆարյանն էլ հակադարձել է. «Դուք ինձ եւ իմ գործընկերներին եք վիրավորել» (վերջերս տված մի հարցազրույցում Թոխատյանը քննադատել է ընդդիմությանը)։ Թոխատյանն էլ ասել է. «Դուք շատ փոքր եք ինձ վիրավորելու համար», ինչին Սաֆարյանը պատասխանել է. «Ես քաղաքականության մեջ եմ գաղափարներ ու սկզբունքներ հարգելու ու պաշտպանելու, այլ ոչ թե մեծ ու փոքր խաղալու համար: Հարգեք, որ պատասխանը` հարգանք ստանաք»։
Թոխատյանն ի վերջո սպառնացել է ծեծել Սաֆարյանին, ինչին ի պատասխան՝ վերջինս ասել է. «Հապա բախտդ փորձիր»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում





























