«168 ժամ» թերթը գրում է. «1960-ական թվականներից ի վեր Ջերմուկ քաղաքի աղբը կուտակվում է նույն տեղում՝ Դալի ձորով հոսող համանուն գետակի ափամերձ տարածքում։ Քաղաքային աղբավայրը շատ անմխիթար վիճակում է, եւ աղբը գետակն է թափվում եւ աղտոտում շրջակա միջավայրը։ Բայց պարզվում է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունն առավել անմխիթար վիճակում է. հարցն այն է, որ «168 ժամը» հարցում էր ուղարկել ԲՆ՝ հետաքրքրվելով, թե այդ կառույցը Ջերմուկ քաղաքի աղբանոցի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա ինչպես է գնահատում, եւ երբ են այդ տեղանքում բնապահպանական ուսումնասիրություններ կատարվել, ի՞նչ փոփոխություններ են արձանագրվել։
Նախարարությանը մոտ 1 ամիս պահանջվեց 4 տող գրելու համար. «Ջերմուկ քաղաքի աղբանոցի աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի ազդեցության գնահատման հաշվետվությունն առայժմ չի ներկայացվել ՀՀ բնապահպանության նախարարություն՝ շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության»։
Այսինքն՝ այս գերատեսչությունը նստում է թախտին ու սպասում, թե ով է աշխատանքային նախագիծ ներկայացնելու, որ իրենք էլ փորձաքննություն իրականացնեն կամ չիրականացնեն»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում





























