Հայաստանի ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ է Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը, Սելիմի լեռնանցքը:
Դժվարանցանելի է «Չայնիի» ոլորաններ կոչվող հատվածը եւ Տիգրանաշենի ոլորանները:
Սյունիքի մարզի «Զանգեր»-ից մինչեւ Սիսիան քաղաքն ընկած հատվածում բուք է եւ մերկասառույց.խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ծայրահեղ դեպքերում:
ՀՀ բոլոր մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Մերկասառույցի եւ ձնաբքի հետեւանքով դժվարանցանելի է Տավուշի մարզի Բաղանիս-Ոսկեպար, Սպիտակ-Երեւան, Վանաձոր-Ալավերդի, Վայք-Սիսիան, Գավառ-Մարտունի ճանապարհատվածները, Երեւան-Գյումրի ավտոճանապարհի Թալինի հատվածը:
Այս պահին ձյուն է տեղում Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց ձորի, Սյունիքի եւ Կոտայքի մարզերում:
ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթեւեկել ձմեռային անվադողերով եւ միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաս¬տանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփան-ծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթեւ մարդատար տրանսպորտային միջոցների եւ մինչեւ 30 տեղանոց միկրոավտոբուսների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:




























