Հայտնի ջազային դաշնակահար Տիգրան Համասյանը զինծառայությունից տարկետում է ստացել: Այդ մասին որոշումը կայացել է Հայաստանի կառավարության՝ դեկտեմբերի 12-ի նիստում: տարկետումը տրվել է դաշնակահարի երաժշտական վաստակի եւ արտերկրում նրա լայն անաչվածության կապակցությամբ:
Տիգրան Համասյանը ծնվել է 1987թ., 19 տարեկանում համաշխարհային հռչակ է ձեռքբերել՝ հաղթելով Թելոնիուս Մոնկի ջազային մրցույթում: Ելույթներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, այլուր:
Վերջերս նա ձայնագրել է The Poet ստեղծագործությունը եւ պրոմո-տուր սկսել ԱՄՆ-ով:





























