ԿԺԴՀ-ում մահապատժի է ենթարկվել երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի քեռին: Չան Սոն Թհեկի մահապատժի դատավճիռը կայացվել է դեկտեմբերի 12-ին` հատուկ ռազմական տրիբունալի նիստից հետո, հայտնում է Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը:
Հաղորդվում է, որ Չան Սոն Թհեկը, որը նախկինում հեռացվել էր զբաղեցրած բոլոր պաշտոններից, մահապատժի է ենթարկվել պետական իշխանությունը տապալելու փորձի մեղադրանքով, հայտնում է Reuters -ը` վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում էր պետության դեմ կործանարար գործունեության մեջ: Նրան մեղադրանք էր ներկայացվել կոռուպցիայի, թմրանյութեր օգտագործելու եւ անբարո կյանք վարելու համար: 

Կիմ Չեն Ընի քեռին պաշտոններից զրկվել է «կործանարար գործունեության» պատճառով

 Չան Սոն Թհեկը Հյուսիսային Կորեայում երկրորդ ազդեցիկ մարդն էր: Ըստ մի շարք փորձագետների`Կիմ Չեն Ընը այդպիսով  ազատվել է «գորշ կարդինալից» եւ հայրական կադրերից: