Հայաստանի ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Սելիմի լեռնանցքը, Ջերմուկ-Գնդեվազ եւ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը, «Չայնիի» ոլորաններ կոչվող հատվածը, Տիգրանաշենի ոլորանները եւ Երեւան-Սեւան մայրուղին, Տավուշի մարզի  Դիլիջանի ոլորանները, Բերդ-Ճամբարակ, Սպիտակ-Երեւան, Վանաձոր-Ալավերդի, Գեղարքունիքի մարզի Գավառ-Մարտունի, Վայոց Ձորի մարզի Սարավան-Զանգեր ավտոճանապարհնները, Սյունիքի եւ Արարատի մարզերի բոլոր ճանապարհները, Արագածոտնի մարզի Արագած գյուղում բուք է եւ մերկասառույց:

ՀՀ բոլոր մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց. խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ծայրահեղ դեպքերում:

ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթեւեկել ձմեռային անվադողերով եւ միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաս­տանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփան­ծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթեւ մարդատար տրանսպորտային միջոցների եւ մինչեւ 30 տեղանոց միկրոավտոբուսների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: