Կենտրոն վարչական շրջանում առատ ձյան տեղումներին զուգահեռ ձնամաքրման աշխատանքները շարունակվել են նաև ողջ գիշեր: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երեւանի Կոնտրոն վարչական շրջանի աշխատակազմը:

«Շուրջօրյա գրաֆիկով իրականացվող աշխատանքները  վերահսկում է անձամբ վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը: Ողջ գիշեր օգտագործելով առկա բազմաֆունկցիոնալ մեքենա- մեխանիզմները, համատիրությունների աշխատակիցների հետ միահամուռ ուժերով մաքրվել են Կենտրոնի գլխավոր, երկրորդական փողոցները, բակային տարածքները, մայթերը»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի բազմաթիվ փողոցներ, այդ թվում Կենտրոն համայնքում, չեն մաքրվել ձյունից եւ պատվել սառույցի շերտով: